Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ

Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ
01.09.2024 | 19:23

Բաքվում վստահաբար հասկացել են, որ երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն իրենց գործարք է առաջարկում՝ «զիջումներ՝ իշխանության վերարտադրության դիմաց» պայմանական անունով:

Եվ այս ֆոնին, Ադրբեջանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ Փաշինյանին հակելով նոր զիջումների:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը վստահաբար չի երաշխավորում Ադրբեջանի կողմից զավթված ՀՀ տարածքների դեօկուպացիան, որովհետև՝ դատելով Փաշինյանի երեկվա ասուլիսից, դրանում, լավագույն դեպքում, հղում է արված Ալմաթիին, որը, սակայն, ընդամենը հռչակագիր է՝ առանց քարտեզային նկարագրի: Սա ինքնին Ադրբեջանին հիմք է տալու, որ տարբեր սահմանահատվածներում դեմ տա իրեն հարմար «իրավական» հիմքեր: Սրա մասին երեկ խոսել եմ:

Բայց Բաքվում ավելի հեռուն են գնում:

Տավուշի զարգացումներից առաջ նրանք Հայաստանից պահանջեցին և ստացան հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը:

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար»,- այսօր ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Բաքուն Հայաստանին առաջարկում է ամբողջովին «վայելել» երկկողմ բանակցությունների «քաղցրությունը»:

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի մի չհաշվարկված առաջարկություն, ինչպես և կանխատեսել էի, այսօր Բաքվից «վերադարձրել» են:

«Իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո Իրաքում հաստատվեց սպառազինությունների վերահսկողություն։ Հուսով ենք, որ նույն հսկողությունը կսահմանվի Հայաստանի սպառազինության նկատմամբ»- ասել է Հաջիևը:

Բաքվում ասում են՝ ոչ թե սպառազինության երկկողմանի, այլ միակողմանի վերահսկողություն «օկուպանտ» Հայաստանի նկատմամբ: Հաջիևն ու մյուսները կառչում են հենց Փաշինյանի տրամաբանությունից և անհրաժեշտության դեպքում՝ իրենց խոսքը կհիմնավորեն Փաշինյանի բազմաթիվ մեջբերումներով:

Այսպիսով, Ադրբեջանը սկսել է Հայաստանի «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» գործընթացը, որի ավարտին մեր երկիրը հայտնվելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ